ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ինչպե՞ս մանիպուլացնել սեփական ընտրազանգվածին

Ինչպե՞ս մանիպուլացնել սեփական ընտրազանգվածին
25.12.2024 | 14:40

ՈՒրեմն, ի՞նչ է իրենից ներկայացնում Արցախի հարցը։

Սովետական Միության ժամանակ Արցախը, ապօրինի (կամ ինչ-ինչ ներքին որոշումներով, որոնց անունը դրել են օրենք), ի թիվս Հայաստանի այլ տարածքների թողել են Ադրբեջանի կազմում, իբրև Ինքնավար մարզ։ Անցնում են տարիներ և, հաշվի առնելով բազմաթիվ էթնիկ ու այլաբնույթ խնդիրներ, Արցախի բնակչությունը (հայությունը), որոշում է, որ ցանկանում է միանալ Հայաստանին։ Սկսվում է «Միացում» շարժումը, այնուհետև խաղի մեջ է մտնում «Ղարաբաղ կոմիտեն» գրաված ԼՏՊ կլանը կամ, այսպես կոչված, «Ղարաբաղ կոմիտե 2»-ը, և «Միացում» շարժումը փոխարինում են «Անկախացում» շարժմամբ:

Այս թեման առանձին քննարկման նյութ է։

Վերջը, տեղի է ունենում Սովետական Միության փլուզում, Արցախն էլ անց է կացնում Անկախության հանրաքվե և որոշում, որ էլ չի ցանկանում Ադրբեջանի հետ կապ ունենալ։

Այսինքն, մոտ 70 տարի գտնվելով Սովետական Ադրբեջանի վարչաքաղաքական ենթակայության տակ (այս կամ այն չափով)՝ Արցախն ասում է՝ վերջ, էլ չեմ ուզում էսպես շարունակել և օգտվում է ինքնորոշման իր իրավունքից՝ Միջազգային իրավունքից:

Հիմա Ադրբեջանն էլ ասում է՝ չէ՛, թույլ չեմ տալիս, Հայաստանը խառնվում է թեմային, որ՝ դու իրավունք չունե՛ս էնտեղի բնակչությանը կոտորես կամ զենքի ուժով ստիպես, որպեսզի փոխի իր որոշումը։ Մի խոսքով, սկսվում է պատերազմ, որն ավարտվում է զինադադարով և Հայության հաղթանակով:

Զինադադարից հետո սկսվում են բանակցություններ։ Այսինքն, Ադրբեջանը բռնի ուժով չի կարողանում ստիպել, որ Արցախը փոխի իր որոշումը։ Փորձում են սեղանի շուրջ համոզել։

Հիմա այստեղ փորձեք մեկ անգամից գուշակել, թե ինչի մասին կարող են լինել այդ բանակցությունները։

Ապրե՛ք, Ադրբեջանը պահանջում է, որ Արցախը հետ տան իրեն՝ բերելով տարբեր փաստարկներ և կիրառելով տարաբնույթ մախինացիաներ, Հայաստանն ու Արցախն էլ ասում են՝ մոռացի՛, չի կարող էդպես լինել, ու բերում են տարաբնույթ փաստարկներ և կիրառում տարատեսակ հնարքներ։

Այսինքն, բանակցության նյութը, ըստ էության, Արցախը Ադրբեջանին հանձնել կամ չհանձնելու թեման է, որտեղ Հայության շահերը ներկայացնողները դեմ են Արցախը Ադրբեջանին հանձնելուն, իսկ Ադրբեջանի շահերը ներկայացնողները պնդում են, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին։

Իսկ հիմա ուշադրություն՝ գլխավոր հարցը։

Ու՞մ շահերն է ներկայացնում ՔՊ խունտան՝ իր շեֆի հետ միասին, եթե Եվրոպայից Բորելն էլ է հաստատում, որ Փաշինյան Նիկոլը առաջին ՀՀ ղեկավարն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ապրե՛ք, ընդամենը էսքան բան։

Հ.Գ. Չէ, այ ստախոսության և անբարոյականության բացարձակ չեմպիոն, էլ մանիպուլյացիաներդ ու էժան տրյուկներդ չեն աշխատում։

Ապօրինի կնգադ ասա՝ թազա ճաշի ռեցեպտը հրապարակի ու պոլասենյակից մանր-մանր տեղափոխվեք խոհանոց՝ «մեռելի սոուս» սարքելու:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 3511

Մեկնաբանություններ